
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ջինսե շորտ է կրում, որը համադրել է սպիտակ, ուսի հատվածում բաց վերնաշապիկի հետ։
Աստղիկ Սաֆարյանը, որը վերջին շրջանում Իսպանիայում է գտնվում, ոճային պայուսակ է ընտրել ու բարձրակրունկներ։ Նա հավաքել է մազերն ու նախապատվություն տվել խոշոր աքսեսուարների՝ ականջօղեր, արեւային ակնոց։ Մեկնաբանություններում երգչուհին մեջբերել է Կոկո Շանելի խոսքերը. «Նորաձեւությունը գալիս է ու գնում, բայց ոճը տեւում է առհավետ»։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել. «Շատ հմայիչ ես, գեղեցկուհի», «ռումբ»։