
Ռուսաստանի սննդի հետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բժիշկ-դիետոլոգ Օլգա Գրիգորյանը խոսել է այն մասին, թե ինչ հաճախականությամբ է կարելի ուտել չիպսեր և բուրգերներ: Նրա խոսքով՝ չկան բացարձակ վնասակար և բացարձակ օգտակար սննդատեսակներ:
«Իհարկե, կան ավելի ռիսկային համարվող ուտելիքներ, մթերքներ, ինչպիսիք են գազավորված ըմպելիքները, չիպսերը, բուրգերները: Բայց եթե դրանք ուտեք հազվադեպ, ապա դրանք օրգանիզմի վրա որևէ ազդեցություն չեն ունենա»,- ասել է նա:
Նա նշել է, որ բոլորի համար ընդունելի և ընդհանուր էտալոնային սննդակարգ չկա, յուրաքանչյուրն իր սննդակարգը պետք է կազմի՝ կախված առողջական վիճակից: