15 հրաշալի մինի սերիալ, որ կարելի է դիտել մեկ երեկոյի ընթացքում
Advertisement 1000 x 90

15 հրաշալի մինի սերիալ, որ կարելի է դիտել մեկ երեկոյի ընթացքում

1 Потерянная комната/The Lost Room

Միացյալ նահանգներ, 2006 թ.

Առեղծվածային դետեկտիվ, գիտաֆանտաստիկա, թրիլեր

Տևողությունը՝ 3 սերիա

IMDb: 8.2

Դետեկտիվ Ջոն Միլլերը և նրա հավատարիմ զուգընկերը հետապնդում են «Sunshine Motel»-ի 10-րդ համարը: Այնուամենայնիվ, տեղական մաֆիան, աղանդավորները և այլ ազդեցիկ մարդիկ նույնպես դեմ չէին լինի ստանալ զարմանահրաշ սենյակի բանալին: Հանդիսատեսը հերոսների հետ միասին պետք է պարզի, թե ինչ է թաքնված այդքան անսովոր դռան հետևում:

Թվում է, թե սերիալի ստեղծողները ոգեշնչվել են Դեյվիդ Լինչի ստեղծագործությունից։

2 Прикуп/The Take

Մեծ Բրիտանիա, 2009 թ․

Կրիմինալ դրամա, թրիլեր

Տևողությունը՝ 4 սերիա

IMDb: 7.9

Ֆրեդի Ջեքսոնը բանտում ժամանակն անցկացրեց առավելությամբ և ստացավ բոլոր անհրաժեշտ կապերը: Ազատ արձակվելով՝ նա սկսում է նվաճել քաղաքի հանցավոր շուկան ՝ մաքրելով իր ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները:

Թոմ Հարդիին հիանալի կերպով հաջողվում է խաղալ խարիզմատիկ մաչոյի դերը, բայց դերասանն ոչ պակաս լավն է թվում որպես փսիխոպատ բանտարկյալ: Հեռուստադիտողները կվայելեն քրեական աշխարհի ներկայացուցիչների կյանքի մանրամասները, որոնք այստեղ ներկայացված են ամբողջ շուքով։

3. Багровый лепесток и белый/The Crimson Petal and the White

Մեծ Բրիտանիա, 2011 թ․

Ռոմանտիկ դրամա

Տևողությունը՝ 4 սերիա

IMDb: 7.6

Վիկտորիանյան Լոնդոնի բնակիչ և օծանելիքի բիզնեսի ոչ այնքան հաջողակ ժառանգորդ Ուիլյամը սիրահարվում է Քենդի մականունով տասնինամյա մարմնավաճառուհուն: Շուտով հերոսը աղջկան տեղափոխում իր տուն: Պարզվում է, որ այնտեղ նա արտաքին աշխարհից թաքցնում է մի կնոջ, ով երեխայի ծնվելուց հետո խելագարվել է:

4 Милдред Пирс/Mildred Pierce

ԱՄՆ, 2011 թ․

Դրամա

Տևողությունը՝ 5 սերիա

IMDb: 7.7

Սերիալի գործողությունները տեղի են ունենում Մեծ ճգնաժամի ժամանակ: Ամուսինը թողնում է տնային տնտեսուհուն, և նա մնում է մենակ երկու երեխաների հետ: Այնուամենայնիվ, հերոսուհին չի կորցնում սիրտը և ուժ է գտնում կյանքը զրոյից սկսելու համար:

Սերիալը հիմնված է Ջեյմս Քեյնի համանուն վեպի վրա, որն արդեն մեկ անգամ էկրանավորվել է։

5․ Конец парада/Parade’s End

Միացյալ Թագավորություն, 2012 թ․

Ռազմական մելոդրամա

Տևողությունը՝ 5 սերիա

IMDb: 7.6

Առաքինի քաղաքացիական ծառայող Քրիստոֆեր Թեյնսը ապրում է իր անհավատարիմ կնոջ ՝ Սիլվիայի հետ և մեծացնում ուրիշի երեխային: Բայց կարճ ժամանակ անց հերոսը պլատոնական սիրահարվում է երիտասարդ Վալենտինին․ նա ստիպված է լինում պատերազմի գնալ։

Սերիալում գլխավոր դերերը խաղացել են բրիտանացի աստղեր Բենեդիկտ Քեմբերբեչը և Ռեբեկա Հոլլը, ինչպես նաև ավստրալացի Ադելաիդ Քլեմենսը:

6 Что знает Оливия/Olive Kitteridge

ԱՄՆ, 2014 թ․

Դրամա

Տևողությունը՝ 4 սերիա

IMDb: 8.4

Ամերիկացի հասարակ ընտանիքի կյանքի 20 տարին ընդգրկող մինի շարքը հիմնված է Պուլիցցերի մրցանակի դափնեկիր Էլիզաբեթ Շտրաուտի նույնանուն գրքի վրա:

Մաթեմատիկայի նախկին ուսուցչուհի Օլիվիա Կիտրիջը ապրում է ամուսնու՝ Հենրիի և որդու՝ Քրիստոֆերի հետ ​​Կրոսբի քաղաքում: Ինչպես ցանկացած ընտանեկան պատմության ընթացքում, այստեղ ևս պահարանում պահված շատ գաղտնիքներ կան։

7 Гудини/Houdini

ԱՄՆ, Կանադա, 2014 թ․

Կենսագրական դրամա

Տևողությունը՝ 2 սերիա

IMDb: 7.4

Աճպարարն Հարի Հուդինիի վերելքի և անկման պատմությունը, որը հայտնի է իր ապշեցուցիչ  հնարքներով: Նրա կյանքը զարմանալիորեն պայծառ էր. իլյուզիոնիստը հնարավորություն ունեցավ դառնալ լեգենդների կործանիչ և անգամ հանդիպել այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Արթուր Քոնան Դոյլը և Գրիգորի Ռասպուտինը:

Հուդինիի դերը խաղացել է Ադրիան Բրոդին, որը հայտնի է իր ինտելեկտուալ և արտահայտիչ խաղով: Մասնագետները կարծում են, որ նա արտակարգ է խաղացել, չնայած արտաքին տեսանկյունից դերասանը այնքան էլ նման չէ իր պատմական նախատիպին:

8. Ночной администратор/The Night Manager

Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, 2015 թ․

Կրիմինալ դրամա, դետեկտիվ, թրիլեր:

Տևողությունը՝ 6 սերիա

IMDb: 8.1

Հետախուզական գործակալությունները զորակոչում են «Նեֆերտիտի» հյուրանոցի գիշերային կառավարիչ Ջոնաթան Փեյնին՝ հանցավոր խմբին ներթափանցելու համար, որը  գլխավորում է ազդեցիկ գործարար և զենքեր վաճառող Ռիչարդ Ռուպերը:

Եթե ​​Թոմ Հիդլեստոնի և Հյու Լորիի տանդեմն ինքնին ձեզ համար անբավարար պատճառ է թվում այս սերիալը դիտելու համար, ապա բազմաթիվ մրցանակները գուցե համոզեն ձեզ։

9. 11.22.63

ԱՄՆ, 2016 թ․

Ֆանտաստիկ դրամա, դետեկտիվ, թրիլեր

Տևողությունը՝ 8 սերիալ

IMDb: 8.2

Անգլերենի ուսուցիչ Ջեյք Էփփինգին ուղարկվում է անցյալ՝ Քենեդիի սպանությունը կանխելու համար: Սակայն նա դեռ չգիտի, որ պատմության ընթացքը փոխելը այնքան էլ պարզ չէ:

Ստիվեն Քինգի վեպի վրա հիմնված սերիալը, հոգեհարազատ է բոլոր նրանց, ովքեր իրենց մոտ են համարում 1960-ականների հետպատերազմյան Ամերիկայի ոգուն:

10. Риллингтонплейс/Rillington Place

Միացյալ Թագավորություն, 2016 թ․

Կենսագրական կրիմինալ դրամա

Տևողությունը՝ 3 սերիա

IMDb. 7.1

Թիմ Ռոթի մասնակցությամբ մինի-սերիալը պատմում է իսկական մոլագար Ջոն Քրիստիի մասին, որը, մինչ կինը հեռու էր, կանանց իր տուն էր բերում, նրանց գազով թունավորում, բռնաբարում, խեղդամահ անում և դիակները թաղում տան հետևի բակում։

Սերիալի անվանումը համահունչ է այն փողոցի անվանը, որտեղ ժամանակին ապրում էր մարդասպանը: Ճիշտ է, այն այլևս չի կարելի գտնել ժամանակակից Լոնդոնի քարտեզի վրա. պատմությունը հրապարակվելուց հետո փողոցը անվանափոխվեց վատ համբավի պատճառով։

11. Однажды ночью/The Night Of

ԱՄՆ, 2016 թ․

Կրիմինալ դրամա

Տևողությունը՝ 8 սերիա

IMDb: 8.5

Առավոտյան մի աղջկա հետ բուռն գիշերից հետո, պակիստանցի ամերիկացի ուսանող Նասիրը մահացած է գտնում իր նոր ծանոթին: Մի շարք հանգամանքների բերումով, բոլոր մեղադրանքները նրա վրա են ընկնում:

Սկզբում կարող եք տպավորություն ստանալ, որ այս շարքը մարդասպանին գտնելու մասին է: Բայց դետեկտիվ հետաքննության փոխարեն մեզ ցուցադրվում է երկար և ցավոտ դատական ​​գործ: Միևնույն ժամանակ, երիտասարդ դերասան Ռեյզ Ահմեդը ցուցադրում է իր կերպարի տպավորիչ էվոլյուցիան՝ պարզ ցույց տալով, թե ինչպես է միամիտ տղան վերածվում  դաժան քրեակատարողական համակարգի կողմից հավերժ փոխված անձի:

12. Патрик Мелроуз/Patrick Melrose

Միացյալ Թագավորություն, 2018 թ․

Դրամա

Տևողությունը՝ 5 սերիա

IMDb: 8.1

Արիստոկրատ Պատրիկ Մելրոզը փորձում է հաղթահարել իր հակումները և վերադառնալ նորմալ կյանքի: Շուտով պարզ է դառնում, որ հերոսի ինքնաոչնչացնող վարքի պատճառները կապված են վաղ մանկության տարիների հետ:

Սերիալում, որը հիմնված է Էդվարդ Սենթ-Օբինի ինքնակենսագրական պատմությունների վրա, Բենեդիկտ Քամբերբեչը ցույց է տալիս հրաշալի խաղ։

Պատրիկ Մելրոզը նաև բարձրացնում է այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են սեռական բռնության սարսափը և մանկական հոգեբանական տրավմաների հետևանքները:

13. Чернобыль/Chernobyl

ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2019 թ․

Պատմական դրամա:

Տևողությունը՝ 5 դրվագ

IMDb: 9.5

HBO հեռուստաալիքի հինգ մասից բաղկացած նախագիծը, որը նվիրված է պատմության մեջ ամենավատ տեխնոլոգիական աղետներից մեկին`Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարին, վերստեղծում է ողբերգության հետ կապված իրադարձությունները և նկարագրում է դրա հետևանքների վերացումը:

Սերիալի առանձնահատուկ առավելությունն այն էր, որ հեղինակներն ինքնին չէին կենտրոնացել աղետի վրա: Փոխարենը, նրանք ցույց տվեցին, թե ինչպես են տարբեր մարդիկ տեսնում իրավիճակը՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, կայանների աշխատողներ և հասարակ սովետական քաղաքացիներ:

14. Семейный брак/State of the Union

Միացյալ Թագավորություն, 2019 թ․

Կատակերգություն, ընտանեկան դրամա

Տևողությունը՝ 10 սերիա

IMDb: 7.9

Թոմն ու Լուիզան ամեն շաբաթ գնում են փաբ՝ ընտանեկան թերապևտի հետ սովորական հանդիպումից առաջ խմելու: 10 կարճ դրվագների ընթացքում կերպարները կփորձեն պարզել՝ արդյոք նրանք պետք է փրկեն իրենց ամուսնությունը:

Սերիալը կառուցված է բացառապես երկու գլխավոր հերոսների երկար երկխոսությունների վրա և լի է հմայիչ սև հումորով:

15. Чудотворцы/Miracle Workers

ԱՄՆ 2019 թ․

Կատակերգական ֆանտազիա

Տևողությունը՝ 7 սերիա

IMDb: 6.9

Դանիել Ռեդկլիֆի և էքսցենտրի Սթիվ Բուսցեմիի մասնակությամբ հեշտ և զվարճալի պատմությունը, անշուշտ, շատերին կուրախացնի: Սերիալը ձանձրալի գրանսենյակային օրերի և ձանձրացած Աստծո մասին է։

Սերիալում աշխարհի վերջը չեղարկելու համար, ցածր մակարդակի հրեշտակներ Քրեյգը և Էլիզը պետք է կատարեն ամենաիրականանալի աղոթքներրից մեկը՝ օգնել երկու հարազատ մարդկանց համախմբելուն:

Սիրարփի Աղաբաբյան