
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Օլիվիա Մակքանը մեծացրել է շրթունքները ոչ պրոֆեսիոնալ կոսմետոլոգի մոտ և սարսափել է արդյունքից: Աղջկա խոսքով՝ շրթունքները երեք անգամ ավելի են մեծացել, քան նա ուզում էր, գրում է The Sun-ը:
«Շրթունքներս երեք անգամ ավելի մեծ էին, քան ես նախատեսում էի: Երբ տուն էի ուղևորվում, ստիպված էի թաքնվել արևային ակնոցների հետևում, քանի որ շրթունքներս նման էին բաբուինի հետույքի»,- ասել է 21-ամյա Օլիվիան:
Նա հավելել է, որ այդ դեպքից հետո չի հեռացել տնից, անգամ տեսակապով չի զանգահարել ընկերոջը:
Երբ Մակքանի շրթունքների վրա գոյացություններ են ձևավորվել, նա նորից գնացել է կոսմետոլոգի մոտ և հեռացրել է ներարկված հավելանյութը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը