
Գոյություն չունեն բացարձակապես վնասակար և բացարձակապես օգտակար մթերքներ: Այնպիսի հասկացություն, ինչպիսին «օրինակելի սննդակարգն» է, նույնպես գոյություն չունի, ինչպես նշում է ՌԲԳԱ սննդի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Օլգա Գրիգորյանը։
«Խոսում է Մոսկվան» ռադիկայանի հետ հարցազրույցում մասնագետն ասել է, որ սննդակարգը պետք է ընտրվի կախված առողջության չափորոշիչներից:
«Մենք այժմ կարծում ենք, որ առաջին հերթին օրգանիզմն անհրաժեշտ է ապահովել սպիտակուցով, վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ կան նաև առողջության համար ռիսկային սննդամթերքներ՝ կոլան, չիփսերը և բուրգերները։ Սակայն հազվադեպ ուտելու դեպքում դրանք առողջությանը չեն վնասի: