
Այս օրերին հանրության ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է Հայաստանի սահմանին տիրող վիճակի վրա։ Սոցիալական ցանցերի իրենց էջերում իրավիճակին անդրադարձել են նաեւ հայ հայտնիներ։
Երգչուհի Սիլվա Հակոբյանը Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակել է դստեր լուսանկարը։ Երգչուհու վեց ամսական փոքրիկը «զինվորական» գլխարկ է կրում։ «Ու թե փորձեք կպնել հայի թասիբին, հող կսարքենք հարուստիդ ու քյասիբիդ»,- Միլայի լուսանկարն այսպես է մակագրել երգչուհին։