Չինաստանի Գուանսի-Չժուան ինքնավար մարզում Սյաոբին անունով 15-ամյա մի դեռահասը, ով օրական 22 ժամ համակարգչային խաղերի առջեւ էր անցկացնում, իշեմիկ ինսուլտ է տարել: Այժմ նրա ձախ ձեռքը պառալիզացված է, պատմում է AsiaOne-ն:
Կորոնավիրուսի պատճառով դպրոցների փակվելուց հետո աշախերտն անցել էր հեռավար ուսուցման։ Հայտնվելով տանը՝ Սյաոբինը դադարել էր դուրս գալ իր սենյակից, փակել էչ դուռն ու պատուհանները։ Ծնողները մտածում էին, որ նա դասերն է անում։
Իսկ իրականում Սյաոբինն ամբողջ ժամանակ համակարգչային խաղեր էր խաղում: Թերսնման եւ քնի պակասի պատճառով դեռահասը իշեմիկ ինսուլտ էր տարել: Ինչպես պարզվեց ավելի ուշ, Սյաոբինը քնում էր օրական ընդամենը 1-2 ժամ եւ մնացած ժամանակը խաղում էր՝ օրական 22 ժամ: Ծնողները դա պարզել էին՝ նայելով նրա առցանց նամակագրությանը ընկերների հետ: Այդ ռեժիմով նա ապրել էր գրեթե մեկ ամիս:
Այժմ դեռահասը վերականգնման փուլ է անցնում՝ հույս ունենալով վերականգնել ձախ ձեռքի շարժունակությունը։