Էլեկտրոնային ծխախոտը կարող է առաջացնել COVID-19-ի նման ախտանիշներ․ մասնագետ
Advertisement 1000 x 90

Էլեկտրոնային ծխախոտը կարող է առաջացնել COVID-19-ի նման ախտանիշներ․ մասնագետ

Էլեկտրոնային ծխախոտը կարող է առաջացնել ախտանիշներ, որոնք շատ նման են COVID-19-ին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վերականդանացման բաժանմունքի բժիշկ և թերապևտ Վասիլի Կուպրեյչիկը:

Նա նկարագրել է կլինիկական պրակտիկայից երեք դեպք՝ պացիենտները ունեցել են կորոնավիրուսի նման ախտանիշներ` թոքաբորբ, հազ, շնչարգելություն, ընդհանուր թուլություն: Սակայն այս ախտանիշների պատճառը, պարզվել է, թոքերի ախտահարումն է՝ կապված վեյպինգի հետ, որն արդեն նկարագրել են արևմտյան գիտնականները:

«46-ամյա մի տղամարդ դիմել է կլինիկա՝ բողոքելով շնչարգելությունից և գրիպի բոլոր ախտանիշներից՝ ընդհանուր թուլություն, հոգնածություն, դող, քրտնարտադրություն, տենդ և հազ: Հիվանդը հայտնել է, որ ինքը չի տառապում որևէ քրոնիկ հիվանդությամբ, բժիշկների հետ կապված որևէ խնդիր չունի։ Նա նաև ասել է, որ ինքը վերջերս չի շփել որևէ մեկի հետ, ով վարակիչ հիվանդություններ է ունեցել»,- նկարագրում է Վասիլի Կուպրեյչիկը մեկ դեպք ամերիկացի բժիշկների պրակտիկայից:

Հիվանդը ունեցել է ցածր սատուրացիա (թթվածնով արյան հագեցվածություն), ռենտգենոգրաֆիան ցույց է տվել երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ: Պացիենտը պատմել է, որ կես տարի առաջ անցել է վեյպի՝ սովորական ծխախոտից հրաժարվելու համար:

Երկրորդ դեպքում, 42-ամյա մի տղամարդ, առանց բժշկական պատմության, բողոքել է երկու շաբաթ տևող ուժեղ հազից, շոգելուց, դողից և բարձր քրտնարտադրությունից: Նրա մոտ ևս սատուրացիան շատ ցածր է եղել (85%, երբ նորման 93%-ից բարձր է), ԿՏ-ն ցույց է տվել թոքերի ախտահարում «անփայլ ապակու» տեսքով: Այս պացիենտը, ինչպես առաջինը, նույնպես վերջին մեկ տարում սովորական ծխախոտից անցել է էլեկտրոնայինի:

Երրորդ դեպքում, բրոնխային ասթմայով տառապող 21 տարեկան երիտասարդը բողոքել է նույն ախտանիշներից, որոնք շատ նման են եղել կորոնավիրուսին, և ասել է, որ վերջին ամիսներին առնվազն ժամը մեկ վեյպ է ծխում: Այս հիվանդի մոտ ԿՏ-ն նույնպես ցույց է տվել «անփայլ ապակու» տեսքով թոքերի ախտահարում։

Ինչպես պարզվել է, այդ հիվանդներից ոչ մեկը վարակ չի ունեցել: Կուպրեյչիկի խոսքերով՝ այս բոլոր ախտանիշները հարուցվել են թոքերի վնասվածքով՝ էլեկտրոնային ծխախոտ ծխելու հետևանքով: Այս վիճակը անվանում են EVALI (E- cigarette or Vaping Product Use-Associated Lung Injury): Այն շատ է հիշեցնում կորոնավիրուսային վարակի ընթացքը, որը պետք է հիշեն բժիշկները, հատկապես այժմ՝ համավարակի ժամանակ:

«EVALI-ի բնորոշ ախտանիշները ոչ սպեցիֆիկ են: Դրանք ներառում են ջերմություն, դեղ, գլխացավ: Շնչառության ախտանիշները սովորաբար ներառում են հազ, շնչարգելություն, կրծքավանդակի ցավ: Կարող են լինել աղեստամոքսային դրսևորումներ` սրտխառնոց, փսխում, լուծ, որովայնի ցավ: Այս դեպքում ջերմություն լինում է 29%, տախիկարդիա՝ 64% դեպքերում»,- գրում է բժիշկը:

Դեռևս չկա EVALI-ի բուժման հստակ ձևեր: Սակայն նկատվում է, որ տվյալ փոփոխությունները սովորաբար լավ են արձագանքում ստերոիդներին, էմպիրիկ հակաբիոտիկ թերապիային, թթվածնի օժանդակությանը և սիմպտոմատիկ թերապիային:

«Այստեղ եթե ավելացնենք անտիկոագուլյանտներ, կստացվի նույն COVID-19-ի բուժումը»,- ասել է բժիշկը:

med.news.am