Սոցիալական հեռավորության պահպանումն իսկապես նվազեցնում է կորոնավիրուսի տարածումը. գիտնականներ
Advertisement 1000 x 90

Սոցիալական հեռավորության պահպանումն իսկապես նվազեցնում է կորոնավիրուսի տարածումը. գիտնականներ

Սոցիալական հեռավորության պահպանումն իսկապես նվազեցնում է նոր կորոնավիրուսի տարածումը: Այս մասին նշված է The BMJ-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Նազրուլ Իսլամը եւ նրա գործընկերները ուսումնասիրել են 149 երկրների եւ տարածաշրջանների տվյալները՝ հասկանալու համար սոցիալական հեռավորություն ապահովող միջոցառումների (դպրոցների, աշխատավայրերի եւ հանրային տրանսպորտի փակում, զանգվածային հավաքների եւ միջոցառումների սահմանափակումներ, տեղաշարժման սահմանափակումներ) եւ կորոնավիրուսի տարածվածության համահարաբերակցությունը:

Պարզվել է, որ այս բոլոր միջոցառումները համահարաբերակցվում էին կորոնավիրուսով հիվանդացության նվազման հետ (հիվանդացության հարաբերակացությունը [IRR] 0,87 էր): Հատկանշական է, որ եթե մնացյալ արգելքներին հետեւում էին, հանրային տրանսպորտի աշխատանքի արգելքն առանձնապես չէր ազդում ինֆեկցիայի տարածման վրա (միացյալ IRR-ն հանրային տրանսպորտի աշխատանքի արգելքով եւ առանց արգելքի համապատասխանաբար՝ 0,85 եւ 0,87 էր):

«Քանի որ կորոնավիրուսի համավարակը շարունակում է զարգանալ, չափազանց կարեւոր է այս վերլծությունը կրկնել եւ ընդլայնել միջամտության ազդեցությունը ավելի երկարաժամկետ հեռանկարում գնահատելու համար, որ ուսումնասիրվի սոցիալական հեռավորության սահմանափակումները հանելու համակցություններն ու հաջորդականությունները»,- նշում են հետազոտության հեղինակները:

news.am