Հայտնի մոդել Ջիջի Հադիդն առաջին անգամ խոսել է հղիության մասին և ցույց է տվել կլորացած փորը: Ինստագրամի ուղիղ հեռարձակման կադրերը հայտնվել են աստղի երկրպագուների էջերում:
Ուղիղ եթերով 25-ամյա Ջիջին պատասխանել է իր և Զեյն Մալիկի երեխայի մասին երկրպագուների հարցերին:
Հադիդը, որը եղել է լայն վերնաշապիկով, նշել է, որ գերադասում է հարմար հագուստ կրել և լիովին այլ կերպ է իրեն զգում, քան մինչ հղիությունը: Նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին ցուցաբերած աջակցության համար և խոստացել է հետագայում ավելին պատմել իր հղիության մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը