
Հասարակ Cricetus cricetus համստերները հայտնվել են Բնության պահպանության միջազգային միության՝ ոչնչացման եզրին գտնվող կենդանիների ցանկում: Այս տեսակը շտապ պաշտպանության կարիք ունի:
Կրծողը հայտնվել է ոչնչացման եզրին մի քանի պատճառներով:
Այսպիսով, կենդանիների ոչնչացմանը նպաստում են քաղաքների աճը, ճանապարհների կառուցումը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, կլիմայական փոփոխությունները:
Ոչնչացման եզրին են գտնվում նաև այլ կենդանիներ, ինչպիսիք են աֆրիկյան կապիկները, մադագասկարյան լեմուրները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը