
Բուքինգհեմյան պալատը սկսել է վաճառել թագավորական ջին՝ փոխհատուցելու զբոսաշրջության եկամուտների անկումը: Խմիչքի որոշ բաղադրիչներ վերցված են Եղիսաբեթ թագուհու Լոնդոնի նստավայրի բակից, գրում է The Sun-ը:
Ջինը պատրաստված է 12 բաղադրիչներից:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, ջինը լցված է ցիտրուսային և բուսական նոտաներով, որոնք ձեռք են բերվել 12 բույսերի բաղադրիչներից:
42% թնդությամբ խմիչքն արդեն հասանելի է: Այն լցված է ծաղիկներով զարդարված էլեգանտ 700 մլ շշերի մեջ: Գինը 40 ֆունտ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը