Երկու զեբրերի լուսանկարը շփոթեցրել է ցանցի օգտատերերին՝ օպտիկական պատրանքի պատճառով: Լուսանկարն արել է վայրի բնության լուսանկարիչ Սարոշ Լոդխին Հնդկաստանից: Զեբրերը եղել են քենիական Մասաի-Մարա արգելոցում:
Կադրում հայտնվել են երկու զեբր, որոնցից մեկը նայում է տեսախցիկին, իսկ երկրորդը թաքցրել է գլուխը: Զավեշտալին այն է, որ բարդ է որոշել, թե որ զեբրն է նայում տեսախցիկին:
Հրապարակումը հազարավոր հավանումներ է ստացել և բազմաթիվ մեկնաբանութուններ: Ոմանք պնդում են, որ տեսախցիկին նայում է ձախ կողմում կանգնած զեբրը, իսկ մյուսները՝ աջ կողմում կանգնածը:
https://twitter.com/ParveenKaswan/status/1280716356594200576
Պատրաստեց Անի Գաբուզյանը