Ճապոնիայի բնակչուհին կերել է սաշիմի, և մի քանի օր անց նրան հոսպիտալացրել են՝ կոկորդի ցավի պատճառով: Վիրահատության ընթացքում բժիշկները կնոջ կոկորդից որդ են հեռացրել, գրում է 7 News-ը:
Ճապոնիայի 25-ամյա բնակչուհին սաշիմի է կերել, որի պատրաստման համար օգտագործվում է հում ծովամթերք: Դրանցում երբեմն կարող են պարունակվել մակաբույծների թրթուրներ:
Հինգ օր անց ճապոնացին բժշկի է դիմել՝ կոկորդի ուժեղ ցավի պատճառով:
Բուժզննումից հետո բժիշկը մուգ զանգված է հայտնաբերել կնոջ կոկորդի մեջ: Ճապոնացի կնոջը վիրահատել են:
Վիրաբույժը կոկորդից հանել է չորս սանտիմետր երկարությամբ որդ՝ Pseudoterranova azarasi տեսակի: Ըստ երևույթին, մակաբույծը կոկորդի մեջ է մտել հում ձկան միջոցով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը