ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի հետազոտողները հայտնաբերել են Երկրի վրա մոտ 25 միլիոն տարի առաջ ապրած, ոչնչացված նախապատմական դելֆինի կմախքը: Այդ մասին հայտնում է Current Biology հրատարակությունը:
Ըստ գիտնականների, Ankylorhiza tiedemani դելֆինը ապրել է Օլիգոցենի դարաշրջանում, և դրա երկարությունը հասել է 15 մետրի:
Հաղորդվում է, որ նախապատմական կաթնասունի առանձնահատկություններից մեկը մեծ ատամների առկայությունն է եղել, որոնք թույլ են տալիս որսալ սննդային ցանցի վերին հատվածում հայտնված սնունդը:
Նաև, ըստ հետազոտողների, դելֆինի կմախքի անատոմիան ենթադրում է, որ այն ունեցել է էխոլոկացիայի հնարավորություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը