Իտալիայի ոստիկանությունը սուրճի հատիկների մեջ թաքցրած կոկաին Է հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Իտալիայի ոստիկանությունը սուրճի հատիկների մեջ թաքցրած կոկաին Է հայտնաբերել

Միլանի ոստիկանությունը թմրանյութեր Է հայտնաբերել Է կոլումբիական սուրճի փոխադրաբեռում: Ինչպես հաղորդվում Է ոստիկանության Facebook-յան Էջում, չորագործները բաց են արել շուրջ 500 սուրճի հատիկներ, դրանք լցրել կոկաինով եւ սոսնձել շագանակագույն կպչուն ժապավենով: Ընդամենն այդ ձեւով նրանք փորձել են ծանրոցի մեջ ներմուծել մոտավորապես 150 գրամ թմրանյութ:

Հաղորդագրության մեջ նշվում Է, որ բեռը ոստիկանության կասկածանքն Է հարուցել ստացողի անվան պատճառով՝ «Սանտինո դ՛Անտոնիո». դա մաֆիայի պարագլուխն Է Քիանու Ռիվզի մասնակցությամբ «Ջոն ՈՒիք 2» հոլիվուդյան մարտաֆիլմից: Ոստիկանները ծանրոցը հետեւել են մինչեւ նշանավայր՝ Ֆլորենցիայի ծխախոտի խանութ, եւ տեղում ձերբակալել 50-ամյա ստացողին: Նման դեպք տեղի Է ունեցել 2019 թվականին, երբ Իտալիայի ոստիկանությունը 644 կիլոգրամ կոկաին Է հայտնաբերել Հոնդուրասից ուղարկված սուրճի պարկերի մեջ: Այս դեպքում թմրանյութը պարզապես թաքցված Է եղել պարկերում, այլ ոչ թե քողարկվել հատիկների մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: