Համբուրգերին և տապակած կարտոֆիլին յուրահատուկ համ հաղորդելու հարցում կօգնի այս դասական սոուսը:
Բաղադրիչները.
1. Մայոնեզ – 1/2 բաժակ
2. Դեղին ամերիկյան մանանեխ – 1/2 բաժակ
3. Կծու Տաբասկո սոուս – 1 թ/գ
4. Սոուս Վուստերշիր – 1 թ/գ
5. Կետչուպ – 1/2 բաժակ
5. Թթու վարունգ (մանրացված) – 1/2 բաժակ
6. Սև պղպեղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը.
Մեծ տարայի մեջ խառնել բոլոր բաղադրիչները: Սոուսը կարող եք մատուցել համբուրգերների և տապակած կարտոֆիլի հետ: Սոուսը կարող եք պահել նաև սառնարանում՝ հետագա օգտագործման համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am