Բլոգերն ԱՄՆ-ից բացահայտել է գեղեցիկ լուսանկարների գաղտնիքը և հռչակավոր է դարձել: Բլոգերի ինստագրամյան էջը հայտնվել է Daily Mail-ի ուշադրության կենտրոնում:
Բոննի Ռոդրիգես Կրժիվիցկին Ինստագրամի իր էջում ներկայացրել է լուսանկարի համար ճիշտ և սխալ դիրքերը: Բլոգերը բացատրում է դիրքերի սխալները և առաջարկում է լավագույն տարբերակները:
Ռոդրիգեսի հնարքները կօգնեն ցանկացած տիպի մարմին ունեցող կնոջը գտնել ճիշտ դիրք հաջող լուսանկարների համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը