Իսլանդիայի զբոսաշրջության նախարարությունը գործարկել է մի կայք, որը հնարավորություն է տալիս ինտերնետի օգտատերերին աշխարհի տարբեր երկրներից լսել իրենց ձայնն այս երկրում: Տեսարժան հայտնի վայրերի մոտ դրված են դինամիկներ, որոնք հեռարձակում են ձայնագրությունները:
Այսպիսով, ձեր ճիչը կամ ինչ-որ արտահայտություն կարելի է լսել Սքոգաֆոս ջրվեժի Ռաուդասանդուր լողափի մոտ կամ Վիդեյ կղզում: Ձայնագրությունների փոփոխությունը կատարվում է ավտոմատ:
Կայքում նույնիսկ կան ցուցումներ՝ կազմված թերապևտի կողմից, թե ինչպես է պետք ճիշտ բղավել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը