Երբեմն տարբեր ճաշատեսակներ զարմացնում են մթերքի համադրությամբ։ Կարո՞ղ է արդյոք բազուկը համեղ լինել սև շոկոլադով։ Իսկական խոհարարը դրական պատասխան կտա։ Sovkom.ru կայքը ներկայացրել է մթերքի անսովոր, բայց համեղ համադրության տարբերակներ։
Մթերք, որն անհամատեղելի է թվում
Ելակ և պարմեզան
Պարմեզան պանիրը ելակի հետ խառնելու դեպքում ելակի քաղցր համն առավել է ընդգծվում։
Անանաս և բորբոսնած պանիր
Այս երկու մթերքի բաղադրության մեջ մտնում են նյութեր, որոնք հրաշալիորեն լրացնում են իրար։
Շոկոլադ և սոյայի սոուս
Երկու մթերքի պատրաստման դեպքում էլ օգտագործվում են տապակած, մրգային և բուսական բաղադրիչներ։
Սև շոկոլադ և կետչուպ
Կետչուպը սև շոկոլադի հետ խառնելու դեպքում կետչուպի մասին պատկերացումները կարող են ամբողջությամբ փոխվել։ Շոկոլադը սրացնում է լոլիկի համը։
Պաղպաղակը թթու վարունգի հետ
Համադրությունը կարող է հատկապես դուր գալ հղի կանանց։ Պատճառն այն է, որ օրգանիզմն աղի կարիք ունի, որն անհրաժեշտ է արյան նորմալ շրջանառության և նյութափոխանակության համար, ինչպես նաև շաքարի և ճարպի կարիք ունի, որոնք էներգիա են տալիս։
Կարմիր ձկնկիթ և սպիտակ շոկոլադ
Այս զարմանալի համադրության հեղինակը հայտնի խոհարար և դիետոլոգ Հ. Բլյումենտալն է։ Հենց նա է հասկացել, որ սպիտակ շոկոլադի համի ամբողջական արտահայտման համար աղ է անհրաժեշտ։ Էքսպերիմենտների ընթացքում նա հասկացավ, որ կարմիր ձկնկիթն այս քաղցրավենիքի լավագույն զուգընկերն է։
Կարտոֆիլ ֆրի և «Նուտելլա»
Աղը հաջողությամբ համադրվում է շոկոլադի հետ։
Պիցցա և թունա ձուկ
Թունա ձուկը նյութեր է պարունակում, որոնք կարող են սրացնել ցանկացած մթերքի համը։ Թունա ձկով պիցցան ոչ միայն ավելի համեղ, այլև ավելի սննդարար կլինի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը