Կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի, գործարար Գվինեթ Փելթրոուն մոմեր է թողարկել իր օրգազմի բույրով: Իր օրգազմից, ըստ Փելթրոուի, գալիս է գրեյպֆրուտի, ներոլիի, սև հաղարջի և թուրքական վարդի հոտ, գրում է The Independent-ը:
47-ամյա աստղը մոմերը ստեղծել է՝ համագործակցելով Heretic օծանելիքի ապրանքանիշի հետ:
«Այն բուրում է, ինչպես իմ օրգազմը»,- գրված է մոմի պիտակի վրա:
Նկարագրության մեջ նշվում է, որ «հոտը սեքսուալ է, անսպասելի և կախվածություն է առաջացնում»:
Փելթրոուն բացատրել է, որ մոմերի անվանումն առաջացել է կատակից: Երբ դերսանուհին և պարֆյումեր Դուգլաս Լիթլը ստեղծում էին բուրմունքը, այս միտքը Փելթրոուն արտաբերել է, երբ հոտ է քաշել վերջնական արդյունքից:
Նորույթի արժեքը 75 դոլար է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը