
OnlineGambling կայքը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք կունենան Netflix-ի և կինոյի և հեռուստատեսային շոուների այլ ծառայությունների սիրահարները 20 տարի անց, եթե ամբողջ ժամանակն անցկացնեն ֆիլմեր և սերիալներ դիտելով:
Մասնագետները ստեղծել են Էրիկին և Հաննային, որոնց արտաքին տեսքը հուշում է՝ նրանք չեն զբաղվում սպորտով և չեն զբոսնում մաքուր օդին, գրում է New York Post-ը:
Էրիկան և Հաննան ունեն ողնաշարի խնդիրներ, աչքերի տակ կան մուգ շրջանակներ, իսկ աչքերն արյունոտ են՝ անընդհատ սերիալներ դիտելու պատճառով:
Նրանց մազերը թափվում են արևի լույսի և վիտամին D-ի պակասի պատճառով: Այդ նույն պատճառով նրանք ունեն գունատ մաշկ:
Բացի այդ, Էրիկան և Հաննան միշտ ունեն վատ տրամադրություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը