Բլոգեր Թրեյ Քենեդին զվարճալի տեսանյութ է պատրաստել այն մասին, թե ինչով են, իր կարծիքով, տարբերվում տղամարդկանց և կանանց բնավորությունները: Տեսանյութը հրապարակվել է բլոգերի YouTube-յան էջում:
Տեսանյութում Քենեդին հայտնվում է երկու կերպարով՝ տղամարդու և կնոջ, և ցույց է տալիս, թե ինչպես է տարբեր սեռերի ներկայացուցիչների պահվածքը դրսևորվում կյանքի տարբեր իրավիճակներում:
Այսպիսով, բլոգերը ցույց է տվել կանանց հուզականությունը, երբ նրանք իմանում են ընկերուհու նոր սիրեցյալի մասին: Նրանք շատ հարցեր են տալիս, ի տարբերություն նույն իրավիճակում հայտնված տղամարդկանց, որոնք ընկերոջը հարցնում են միայն նոր ընկերուհու անունը:
Ոմանք տեսանյութը շատ զվարճալի են համարել, իսկ մյուսները կարծիք են հայտնել, որ իրական կյանքում մարդիկ իրենց այդպես չեն պահում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը