
Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը գլխավոր դեր է ստացել ռեժիսոր Դեյվիդ Լիթչի «Bullet Train» նոր նախագծում: Ինչպես գրում է Hollywood Reporter-ը, մարտաֆիլմում Փիթը հանդես կգա վարձու մարդասպանի դերով:
«Bullet Train»-ը պատմություն է 5 մարդասպանների, որոնք հանձնարարություն են ստացել մեկը մյուսին վերացնելու: Նրանք միասին հայտնվում են արագընթաց գնացքում: Փրկվել կհաջողվի միայն մեկին:
Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն աշնանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը