«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանի նախաձեռնությամբ` «Միսս Տիեզերք 2019» մրցույթի մասնակից մի քանի երկրների գեղեցկուհիներ հանդես են եկել Հայաստանի սահմանին ադրբեջանական հարձակումների դեմ կոչերով: Սալվադորի, Նիգերիայի, Բուլղարիայի, Գուամի, Սրգենտինայի, Տանզանիայի, Շվեդիայի եւ Հոնդուրասի ներկայացուցիչներն իրենց սոցիալական կայքերի էջերում տեղադրել են լուսանկարներ` «Աջակցում եմ Հայաստանին»/Support Armenia հեշթեգերով:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դայանա Դավթյանը պատմեց նախաձեռնության մասին, ինչպես նաեւ՝ կարեւորեց աշխարհի մի շարք երկրների գեղեցկուհիների նման աջակցությունը, հատկապես, որ նրանցից յուրաքանչյուրն ունի մեծ քանակությամբ հետեւորդներ, ինչն ըստ հայ գեղեցկուհու` եւս կնպաստի Հայաստանի հաղորդագրությունն աշխարհին ներկայացնելու հարցում:
«Վերջերս Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ագրեսիայից ազդված՝ ցանկանում էի միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել այս երեւույթի կողմ` դրանով իսկ տեղեկացնելով տասնամյակներ ձգվող կոնֆլիկտի մասին: Չէ՞ որ, շատ երկրներ տեղեկություն չունեն Հայաստանի, Արցախի եւ մեր սահմանին տիրող իրավիճակի մասին: Կարծում եմ՝ հանդիսանալով «Միսս Տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչը՝ կարող եմ մյուս մասնակից աղջիկների օգնությամբ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել մեր խնդրի վրա»,-ասում է Դայանան ու հավելում,-«Ցանկություն ունենալով քաջալերել մեր ժողովրդին ու մեր զինվորներին այսօրվա բարդ իրավիճակում` երկար մտածում էի, թե ինչով ինքս կարող եմ աջակցել նրանց:
Ամբողջությամբ՝ style.news.am