Մել Գիբոսնը վարակվել էր կորոնավիրուսով ու հիվանդանոցում մի շաբաթ անցկացրել
Advertisement 1000 x 90

Մել Գիբոսնը վարակվել էր կորոնավիրուսով ու հիվանդանոցում մի շաբաթ անցկացրել

Դերասան ու ռեժիսոր Մել Գիբսոնը կորոնավիրուսի հետեւանքով հիվանդանոցում մի շաբաթ է անցկացրել։ People-ի հաղորդմամբ՝ 64-ամյա դերասանը կորոնավիրուսով հիվանդացել էր դեռ ապրիլին եւ այժմ լիովին ապաքինվել է։

«Ապրիլին COVID-19-ի թեստի պատասխանը դրական էր, եւ նա ստիպված էր մի շաբաթ անցկացնել հոսպիտալում»,- լրատվամիջոցին հայտնել է Մել Գիբսոնի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ դերասանին բուժել են «Ռեմդեսիվիր» դեղամիջոցով, երբ հիվանդանոցում է եղել, եւ այդ ժամանվանից հետո թեստի արդյունքները բազմաթիվ անգամներ բացասական են եղել։

Ենթադրվում է, որ Մել Գիբսոնի թեստի պատասխանը դրական է եղել անմիջապես այն բանից հետո, երբ Թոմ Հենքսն ու նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, վարակվել են կորոնավիրուսով։

news.am