
Ամերիկացի դերասանուհի Սարա Ջեսիքա Փարքերը պապարացիների ուշադրության կենտրոնում է հայտնվել ամուսնու՝ դերասան Մեթյու Բրոդերիքի հետ Նյու Յորք նահանգի Հեմփթոնս քաղաքի լողափին հանգստանալիս, գրում է Daily Mail-ը:
Լուսանկարում «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի 55-ամյա աստղը սև ոճային լողազգեստով է, իսկ որպես աքսեսուար՝ Փարքերը կրում է սպիտակ վերնաշապիկ և մեծ արևային ակնոցներ:
Երկրպագուները սկսել են քննարկել դերասանուհու լուսանկարները և իրենց հիացմունքն են հայտնել 55-ամյա Փարքերի մարզված և սլացիկ կազմվածքի վերաբերյալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը