
Հոլիվուդյան դերասան Մայքլ Ֆասբենդերը դարձել է ավտոարշավորդ:
Գերմանացին կմասնակցի European Le Man Series առաջնությունում՝ մրցարշավների շարք՝ հիմնած «24 ժամ Լե-Ման»-ի վրա: Ֆասբենդերը մրցաշարին կմասնակցի Պրոտոն թիմի կազմում, Porsche 911 RSR 2017-ով: Նրա ավոտմեքենան կրելու է 93-րդ համարը:
«Բարի գալուստ դիմացկունության ավտոարշավների հրաշալի աշխարհ»,- ողջունել են «Լե-Ման»-ի աստղին:
2017-ին Ֆասբենդերը մասնակցեց Ferrari-ի սիրողական մրցարշավների շարքին:
Դերասանը երկու անգամ առաջադրվել է «Օսկար»մրցանակի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը