12 սերիալ սարսափելի, բայց շատ խարիզմատիկ դևերի մասին
Advertisement 1000 x 90

12 սերիալ սարսափելի, բայց շատ խարիզմատիկ դևերի մասին

Հմայիչ Լյուցիֆերն ու Կրոուլին, մռայլ սարսափներ և արկածներ՝ սև ուժերի դեմ։

1․ Հմայվածները/ Зачарованные/ Charmed

  • ԱՄՆ, 1998-2006թթ.
  • Ֆենթըզի, դրամա, դետեկտիվ
  • Տևողությունը՝ 8 եթերաշրջան
  • IMDb. 7.1

Քույրեր Պրյուն, Պիպերը և Ֆեյբը վերադառնում են Սան Ֆրանցիսկոյի ընտանեկան առանձնատուն: Նրանցից մեկը գտնում է մի հին գիրք, որը հերոսուհիների մոտ կախարդական ուժեր է արթնացնում: Աղջիկները պարզում են, որ նրանք վհուկներ են և այժմ պետք է պաշտպանեն աշխարհը՝ մութ ուժերի դեմ պայքարելով: Բայց դրան զուգահեռ, նրանք դեռ պետք է լուծեն ամենատարածված խնդիրները:

90-ականների վերջին լեգենդար շարքը ֆենոմենալ հաջողության հասավ այն բանի շնորհիվ, որ ստեղծագործողները կարողացան հաջողությամբ համատեղել էզոտերիզմը, միստիցիզմը, սերը, սեփական ինքնության ընդունումը, ընտանեկան արժեքները և բարու և չարի միջև պայքարը: Քույրերի արկածները արտացոլվում են նաև գեղարվեստական գրքերի և կոմիքսների էջերում:

Իսկ 2018 թվականին պատմությունը վերսկսվեց։ Նոր տարբերակը խայտառակ կերպով ձախողվեց։

2․ Գերբնական/ Сверхъестественное/ Supernatural

  • ԱՄՆ, 2005-2019թթ․
  • Դետեկտիվ, ֆենթըզի, սարսափ
  • Տևողությունը՝ 15 եթերաշրջան
  • IMDb․ 8.4

Եղբայրներ Սեմ և Դին Ուինչեսթերները ճանապարհորդում են Ամերիկայում ՝ իրենց հորը՝ Ջոնին որոնելու համար, որը հերթական որսի ընթացքում անհետացել էր առանց հետքի: Ճանապարհին նրանք պայքարում են չար ոգիների դեմ և փորձում են լուծել շատ տարօրինակ պայմաններում մահացած մոր մահվան առեղծվածը:

Սերիալի ավելի քան 15 եթերաշրջաններին հեռուստադիտողներին ներկայացվել են տարբեր դևեր։ Բայց գլխավոր հերոսները հրեշին զինաթափելու և սպանելու բազմաթիվ եղանակներ գիտեն: Կամ էլ վերջին տարբերակով նրան ետ կգցեն դժոխք:

3․ Դևերը/ Демоны/ Demons

  • Մեծ Բրիտանիա, 2009 թ․
  • Ֆենթըզի, թրիլլեր, դրամա
  • Տևողությունը՝ 1 եթերաշրջան
  • IMDb․ 6.0

Լուկե Ռադերֆորդը բացահայտում է, որ նա լեգենդար չարերի դեմ պայքարող որսորդ Աբրահամ վան Հելսինգի թոռն է: Այժմ երիտասարդը պետք է սովորի ոչնչացնել դևերին իր կնքահայր Ռուպերտ Գալվինի առաջնորդությամբ:

Սերիալը նախատեսված է դեռահասների համար: Այն դիտելը բացարձակապես սարսափելի չէ, չնայած դևերի բազմազանությանը: Նրանցից ոմանք հայտնվում են սովորական հրեշտակների նման, իսկ մյուսները՝ ոչ ստանդարտ տեսքով:

4․ Գրիմ/ Гримм/ Grimm

  • ԱՄՆ, 2011-2017 թթ․
  • Ֆենթըզի, սարսափ, դետեկտիվ, դրամա
  • Տևողությունը՝ 6 եթերաշրջան
  • IMDb․ 7.8.

Դետեկտիվ Նիք Բուրխարդտը իմանում է, որ ինքը սերում է հին Գրիմմի ընտանիքից` ժառանգական մարտիկներ չար ոգիների դեմ: Այսուհետև Նիկը ստիպված է երկակի կյանք վարել՝ ֆանտաստիկ արարածների և մարդկանց աշխարհում:

Սերիալի տարօրինակ զվարճությունը չի սահմանափակվում առասպելական արարածներով: Երկրորդ սեզոնում հերոսները կհանդիպեն հրաբուխում ապրող անսովոր կրակոտ դևի հետ: Սա շատ հզոր և վտանգավոր արարած է, որը լիովին բաղկացած է լավայից, և առանց խորամանկության նրան հաղթելը գրեթե անհնար է:

5․ Քնկոտ Հովիտ/ Сонная Лощина/ Sleepy Hollow

  • ԱՄՆ, 2013-2017թթ․
  • Արկածային, դրամա, ֆենթըզի
  • Տևողությունը՝ 4 եթերաշրջան
  • IMDb․ 7.4

Անկախության պատերազմի մարտերից մեկում Իկաբոտ Կրեյնը, կռվելով Ջորջ Վաշինգտոնի կողմից, մահացավ և հարություն առավ Նյու Յորք նահանգի Քնկոտ Հովիտ կոչվող տարածքում: Նրա հետ միասին կենդանացավ նաև անգլուխ ձիավորը, ում գլուխը կտրել է Իկաբոտը մինչև իր մահը: Անգլուխ ձիավորը, հանդիսանալով ապոկալիպսիսի 4 ձիավորներից մեկը՝ Մահը, փնտրում է իր գլուխը, իսկ երբ գտնի մնացած ձիավորները կհետևեն նրան: Նա սկսում է սպանել մարդկանց և գլխավոր հերոսը պետք է կանգնեցնի նրան՝ միասին գործելով ոստիկանության լեյտենանտ Էբբի Միլսի հետ:

Էբբին անգլուխ ձիավորի հետքին է դուրս գալիս, երբ նա սպանում է շերիֆին: Հետախուզական միջոցառումներից պարզ է դառնում, որ Իկաբոտը և Էբբին հանդիսանում են աստվածաշնչյան 2 վկաները:

Սկսվում է պատերազմ Չար և Բարի ուժերի միջև:

6․ Սարսափելի հեքիաթներ/ Страшные сказки/ Penny Dreadful

  • ԱՄՆ, Իռլանդիա, Միացյալ Թագավորություն, 2014-2016թթ.
  • Սարսափ, ֆենթըզի, դրամա
  • Տևողությունը՝ 3 եթերաշրջան
  • IMDb․ 8.2

Իր դստերը փրկելու համար հայտնի ճանապարհորդ Լորդ Մալքոլմ Մյուրեյը հավաքում է էքստրեմիկ թիմ, որում ընդգրկված են պայծառատես Վանեսա Իվեսը, հմուտ հրաձիգ Էթան Չանդլերը և փայլուն բժիշկ Վիկտոր Ֆրանկենշտեյնը:

Այս շարքը ձեզ համար է, եթե ձեզ դուր են գալիս Եվա Գրինն ու դևերի, դահիճների և հրեշների մղձավանջային հեքիաթները: Բայց բոլորը հաճելիորեն կզարմանան կերպարների բնօրինակ պատմություններով և զարմանալի վիզուալ ոճով:

7․ Լյուցիֆեր/ Люцифер/ Lucifer

  • ԱՄՆ, 2015 թվական-առ այսօր
  • Ֆենթըզի, դրամա, կրիմինալ
  • Տևողությունը ՝ 5 եթերաշրջան
  • IMDb․ 8.2

Հեռուստասերիալի գլխավոր հերոսը Լյուցիֆեր Մորնինգսթարն է՝ դժոխքի արքան, «ով հոգնել է իր պաշտոնից, թողել իր գահն ու թագավորությունը և բնակություն հաստատել Լոս Անջելեսում, որտեղ օգնում է տեղի ոստիկանությանը պատժել հանցագործներին»։ Լյուցիֆերն իր սատանա օգնական Մազիքինի հետ տնօրինում է «Lux» բարը։ Երբ Լյուցիֆերի շնորհիվ հայտնի դարձած աստղը սպանվում է նրա ակումբի մոտ, Լյուցիֆերը ներգրավվում է Լոս Անջելեսի ոստիկանությունում, որպեսզի օգնի դետեկտիվ Քլոե Դեքերին գտնել մեղավորներին և պատժել նրանց։

Խարիզմատիկ և սարկաստիկ Լյուցիֆերը առաջին անգամ հայտնվեց DC կոմիքսներում 1989 թվականին՝ որպես աննշան կերպար: Հեռուստատեսային վարկածում նրա դերը խաղացել է Թոմ Էլիսը, ով հնարավորինս մոտենում է դերին ոչ միայն արտաքին տվյալների շնորհիվ, այլև գայթակղիչ բրիտանական շեշտադրությամբ:

8․ Մթնշաղի որսորդները/ Сумеречные охотники/ Shadowhunters: The Mortal Instruments

  • ԱՄՆ, 2016-2019 թթ․
  • Մարտաֆիլմ, դրամա, ֆենթըզի
  • Տևողությունը՝ 3 եթերաշրջան
  • IMDb․ 6.6

Մթնշաղի որսորդներն ունեն յուրահատուկ կարողություններ և օգտագործում են դրանք մարդկանց չարիքներից պաշտպանելու նպատակով։ Նրանց յուրահատկությունը ինչ-որ նշաններով դաջվացքներն են, որոնք օգնում են պայքարել չարիքների դեմ։ Քլերիի հայրը՝ Վալենտինը, ստվերի որսորդների գլխավոր թշնամին է։ Քլերին իր ընկերների՝ Սայմոն Լյուիսի, Ջեյս Հերոնդեյլի, Ալեք և Իզաբել Լայթվուդների, Մագնուս Բեյնի և Լյուկի հետ միասին փորձում է կանգնացնել Վալենտինին այն ժամանակ, երբ նա առեվանգում է Քլերիի մորը՝ Ջոսալինին, մահվան գավաթը գտնելու համար։ Այդ գավաթը միակ միջոցն էր նոր մթնշաղի որսորդներ ստեղծելու համար։

Գրող Կասանդրա Կլերի «Մահվան գործիքները» գրքի շարքը արդեն իսկ փորձել են նկարահանել, բայց ոչ ամբողջովին հաջող: «Մթնշաղի որսորդներ» հեռուստածրագիրը նույնպես պարզվեց, որ անթերի չէ: Այնուամենայնիվ, երկրպագուները նշում են, որ սերիալի՝ Netflix հարթակ անցնելուց հետո, սցենարը ավելի հետաքրքիր դարձավ, իսկ դերասանների խաղը ավելի համոզիչ էր: Ճիշտ է, սա դեռ չէր փրկում սերիալը՝ երրորդ եթերաշրջանից հետո փակվելուց։

9․ Բլրի տան ուրվականները/ Призраки дома на холме/ The Haunting of Hill House

  • ԱՄՆ, 2018թ.
  • Դրամա, սարսափ
  • Տևողությունը՝ 1 եթերաշրջան
  • IMDb․ 8.7

Հինգ երեխա ունեցող Կռեյն ընտանիքը տեղափոխվում է հսկայական հին առանձնատուն՝ կանգնած բլրի ծայրին։ Առաջին իսկ գիշերվանից պարզվում է, որ տեղն ունի բազմաթիվ սարսափելի գաղտնիքներ: Եվ սարսափը օրեցօր աճում է:

Իր անսովոր կառուցվածքի շնորհիվ Շիրլի Ջեքսոնի նույնանուն գրքի վրա հիմնված շարքը անպայման կգրավի նրանց, ովքեր սիրում են բարդ պատմություններ: Այստեղ ոչ թե հրեշներն են, այլ մռայլ ու լարված մթնոլորտ:

10․ Սաբրինայի սարսափազդու արկածները/ Леденящие душу приключения Сабрины/ Chilling Adventures of Sabrina

  • ԱՄՆ, 2018-առ այսօր
  • Ֆանտաստիկ դրամա, դետեկտիվ, սարսափ
  • Տևողությունը՝ 2 եթերաշրջան
  • IMDb․ 7.6

Սաբրինա Սփելմանը կիսամարդ և կիսակախարդուհի է, որը ապրում է փոքր քաղաք Գրինդեյլում՝ իր խորթ մորաքույրերի հետ: Հելոուինի օրը լրանում է նրա 16-ամյակը, և նա ստիպված է մկրտվել, որպեսզի խոստանա, որ կծառայի Խավարի Տիրակալին: Դա անելու համար Սաբրինան պետք է հրաժեշտ տա իր երկրային կյանքին և գնա անտեսանելի արվեստի ակադեմիա, որպեսզսի դառնա իսկական կախարդուհի: Սակայն նա հրաժարվում է դա անել, քանի որ չի ցանկանում հրաժեշտ տալ իր ընկերներին և ընկերոջը: Այդպիսով Սաբրինան առաջացնում է Խավարի Տիրակալի և Մթին եկեղեցու կախարդների կլանի զայրույթը: Այժմ նա ստիպված է պայքարել իր և իր մտերիմների ազատության համար:

11․ Լավ նշաններ/ Благие знамения/ Good Omens

  • Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, 2019 թ․
  • Կատակերգություն, գիտաֆանտաստիկ
  • Տևողությունը՝ 1 եթերաշրջան
  • IMDb․ 8.1

Ազիրֆաել հրեշտակը և Կրոուլի դևը ընկերներ են եղել մի քանի հազար տարի: Նրանք իմանում են, որ մոլորակի վրա տեղի է ունենալու ապոկալիպսիս, բայց նրանք այնքան են սովորել երկրային հարմարություններին, որ ուզում են խորամանկությամբ փրկել մարդկանց կյանքը:

Էկրանավորման համար պատասխանատու էր բուն վեպի հեղինակ Նիլ Գեյմանը, ուստի գրքի սյուժեն չափազանց ուշադիր փոխանցվեց էկրանին: Իսկ Դևիդ Թենանթը՝ որպես դև, և Մայքլ Շինը՝ հրեշտակի կերպարով, կատարյալ կերպով հաղթահարեցին իրենց առաջադրանքը: Արդյունքը հիանալի հեքիաթ էր՝ լցված անգլիական լավ հումորով:

12․ Չարիք/ Зло/ Evil

  • ԱՄՆ, 2019-առ այսօր
  • Դրամ, սարսափ, կրիմինալ
  • Տևողությունը ՝ 1 եթերաշրջան
  • IMDb․ 7.6

Սկեպտիկ դատաբժշկական հոգեբան Քրիստեն Բուչարդը միանում է ապագա քահանա Դեվիդ Ակոստային և տեխնիկական փորձագետ Բեն Շակիրին՝ տարօրինակ և գերբնական երևույթները ուսումնասիրելու համար:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ «Լավ կինը» ստեղծողների կողմից հորինված նախագիծը սովորական դրամա է: Այնուամենայնիվ, ամեն ինչ ոչ այնքան պարզ է: Այն, ինչ կատարվում է էկրանին, ունի ռացիոնալ բացատրություն, բայց ահա վերջնական պատասխանը՝ իրականում դևերն ու այլ աշխարհական ուժերը գոյություն ունե՞ն, «Չարիքը» չի տալիս։

Սիրարփի Աղաբաբյան