Մահացել է դերասան Նիկոլայ Եղիազարյանի հայրը։ Դերասանն այս մասին հայտնել է Facebook-յան գրառմամբ։
«Դատարկություն։ Կորստի ցավ, մրմուռ’ էս բառի ամենախորը իմաստով։ Այլեւս չտեսնելու կարոտ ու անզորություն էդ մտքից։ Թեւաթափ եղա, ՊԱ’Պ։ Մեջքս կոտրվեց, տանիքս փլվեց, քամին տունս լցվեց։ Թվում է’ ձեն տամ, կգաս, թվում է’ հեռու չես, ուր է ներս կմտնես։ Իմ աչքի լույս, իմ թիկունք, իմ ազգանուն, իմ արյուն ու երակ, իմ ջիգյար ՀԵՐ։ Առանց քեզ էս ի՜նչ սառն ա…»։