Հայտնի է դարձել, թե քանի հոթ-դոգ է հնարավոր ուտել 10 րոպեում
Advertisement 1000 x 90

Հայտնի է դարձել, թե քանի հոթ-դոգ է հնարավոր ուտել 10 րոպեում

Ֆիզիոլոգ և ֆիզիոթերապևտ Ջեյմս Սմոլիգանն անցկացրել է հետազոտություն, որում պարզել է, թե քանի հոթ-դոգ կարող է մարդն ուտել 10 րոպեի ընթացքում: Փորձագետն ուսումնասիրել է հոթ-դոգ ուտելու մրցույթի արդյունքների 39 տարվա տվյալները և դրանք համեմատել է աղիքային ճկունության հետ, գրում է Science Alert-ը:

Այսպիսով, ինչպես կարողացել է պարզել Սմոլիգանը, մարդը 10 րոպեում կարող է ուտել 84 հոթ-դոգ:

Ուսումնասիրության ընթացքում մասնագետը բացահայտել է, որ մասնակիցները վերջին տարիներին ունեն «սպառման ակտիվ ձև»՝ հինգ անգամ ավելի բարձր, քան նախորդ դարի չեմպիոնները: Այսպիսով, 1980-ին մարդը մեկ րոպեում կարող էր ուտել միայն մեկ հոթ-դոգ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը