Մարդիկ օգտագործում են միմյանց: Հաճախ այնպես է ստացվում, որ մարդը մի բան է ասում, իսկ մտքին բոլորովին այլ բան է:
Ինչո՞ւ մարդիկ ուղիղ չեն ասում իրենց մտքին եղածը:
Ամենից հաճախ մարդիկ մանիպուլյացիայի են դիմում, որովհետև չեն սիրում իրենց, չեն հավատում, որ իրենց դիմացինը հենց այնպես էլ կարող է օգնել: Այդ մարդիկ վախենում են մերժումից, վախենում են իրենց անպիտան զգալ:
Ինչո՞վ է տարբերվում մանիպուլյացիան խնդրանքից:
Խնդրանքին կարող ես այո կամ ոչ պատասխանը տալ: Երկու տարբերակն էլ հավասարազոր են ու կընդունվեն: Մանիպուլյացիայի դեպքում մարդը կսկսի ձեզնից համաձայնություն աղերսել:
Ինչպե՞ս հակադարձել մանիպուլյացիաներին: Ստորև ներկայացնենք 3 խորհուրդ:
- Սահմաններ գծեք՝ ինձ հետ սա չի անցնում, ինձ հետ այդպես չի կարելի:
Լավ, բայց բարդ տակտիկա է: Դրան պետք է ներքուստ պատրաստ լինես: Եթե այդ բառերից հետո մարդը շարունակում է մանիպուլյացնել, պետք է պատրաստ լինես դուրս գալ սենյակից, հեռախոսը շպրտել, մեկուսանալ:
Ոչ մի իմաստ չկա այդ բառերն ասելուց հետո մնալու: Դա չի աշխատի, իսկ մարդը կշարունակի ձեզ մանիպուլյացնել, որովհետև կհասկանա, որ դուք, միևնույն է, կհանդուրժեք:
- Պատմեք ձեր զգացմունքների մասին՝ «Ինձ համար ցավալի ու վիրավորական է, որ դու այդպես ես վարվում»:
Միայն մի սպասեք, որ մարդն անմիջապես իր դիրքորոշումը կփոխի ու կասի՝ կներես, չգիտեի, կամ նման մի բան:
Նա դիմում է մանիպուլյացիաների, քանի որ այլ կերպ չի կարողանում դիմել, շփվել քեզ հետ: Նա լի է վախերով ու բարդույթներով: Վախենում է նորմալ խնդրել. բա որ հանկարծ մերժե՞ք…
Բայց դա չի նշանակում, որ պետք է հանդուրժել սեփական անձի հանդեպ վատ վերաբերմունքը: Դուք իրավիճակի վերաբերյալ ձեր բաժին աշխատանքը կատարել եք ու կարող եք հանգիստ հրաժարվել խնդրանքից:
Ի դեպ, մտածելու բան է այն, թե ինչո՞ւ է ձեր կողքին գտնվում մարդ, ով թքած ունի, թե դուք ինչ եք զգում: Միգուցե ժամանակն է, որ դուք հասկանաք՝ ավելիին եք արժանի:
- Մերկացրեք, բացահայտ ասեք՝ դու ի՞նչ է, մանիպուլյացնո՞ւմ ես ինձ հիմա: Ինչո՞ւ…
Մանիպուլյատորը վախենում է մերկացվելուց: Դրա համար էլ այդպիսի բառերը կշփոթեցնեն նրան ու կարող են նույնիսկ ստիպել նահանջել: Իսկ եթե ոչ, ապա «ինչի՞ համար» հարցը ձեզ երկուսիդ էլ կօգնի գլուխ հանել իրավիճակից ու եզրակացություններ անել:
Կիրառեք այս արտահայտությունները, ավելի ինքնավստահ եղեք ու կնկատեք, որ մարդիկ այլևս ձեզ չեն մանիպուլյացնում, ինչպես խամաճիկի:
Պատրաստեց 168.am-ը