Ամերիկացի դերասանուհի Դեմի Մուրը, ով նախկինում երբեք չի փոխել իր մազերի գույնը, հանկարծ հայտնվել է շիկահերի կերպարով: Մուրը լուսանկարը հրապարակել է Ինստագրամում:
57-ամյա Մուրի նոր կերպարը զարմացրել է ոչ միայն նրա երկրպագուներին, այլև դստերը՝ Թալուլուին:
«Դու շեկ ես, սա լրիվ նոր բան է, ես չէի էլ կասկածում, որ ինձ այդքան դուր կգա»,- մեկնաբանել է դուստրը մոր լուսանկարը:
Սակայն շուտով պարզ է դարձել, որ դերասանուհին դեռ երկար մազերով թխահեր է: Մի քանի ժամ անց Մուրը սոցցանցում տեղադրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է նա կեղծամ հագնում:
Դերասանուհին ժամանակավոր է շիհակեր դարձել՝ նոր՝ «Չքնաղ նոր աշխարհ» սերիալում նկարահանվելու համար, որը լինելու է Օլդոս Հաքսլիի վեպի մոտիվներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը