Էթիլային եւ իզոպրոպիլային սպիրտներն ամենաարդյունավետ միջոցներն են տարբեր մակերեսների վրա կորոնավիրուսի ոչնչացման համար: Ինչպես պնդում են «Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագետները, այդ սպիրտների հիմքով ախտահանիչները կարող են 30 վայրկյանում ոչնչացնել մինչեւ մեկ միլիոն վիրուսային մասնիկ:
Նման արդյունավետություն ունեն նաեւ քլոր պարունակող ախտահանիչները: Երրորդական եւ չորրորդական ամինների հիմքով միջոցներն այդքան արագ չեն ոչնչացնում կորոնավիրուսը:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ հետազոտություններն անցկացվել են «Ռոսպոտրեբնադզոր»-ի «Վեկտոր» կենտրոնում: Մասնագետների խոսքով՝ վիրուսը մակերեսների վրա պահպանում է կենսունակությունը ավելի քան 48 ժամ եւ կարող է վարակման աղբյուր դառնալ:
Մասնագետների խոսքով՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար պետք է անհատական պաշտպանության միջոցներ կիրառել, ախտահանել տարածքներն ու մակերեսները: