Երկրաշարժի առաջին օրը փրկարար-բնակիչները դուրս բերեցին 20 հազար փրկվածի ու 3900 մահացածի. վիճակագրություն
Advertisement 1000 x 90

Երկրաշարժի առաջին օրը փրկարար-բնակիչները դուրս բերեցին 20 հազար փրկվածի ու 3900 մահացածի. վիճակագրություն

Հայաստանում փրկարական ծառայությունը կայացավ ու զարգացավ Սպիտակի երկրաշարժից հետո: Մինչ այդ հենց երկրաշարժի առաջին օրերին չկային  որոշակի կազմակերպվածություն ու  փրկարարական ուժեր: Փրկարարական աշխատանքների հիմնական ծանրությունը իր վրա վերցրեց  չպատրաստված բնակչությունը: Այդ օրերին աղետի գոտում կատարված փրկարարական գործողությունների ուսումնասիրություն իրականացվել է սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության կողմից՝ դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի նախաձեռնությամբ՝ բոլոր տվյալների ու փաստերի հիման վրա:

Ըստ այդ տվյալների` սեփական ուժերը նվազագույն տեխնիկայով առաջին օրը փորձել են փլատակներից հանել կենդանի մնացածներին.  փրկվել է 20 հազար մարդ: Հենց դեկտեմբերի 7-ին դուրս է բերվել 3900  զոհվածի մարմին: Երկրոդ օրը կենդանի հանված մարդկանց թիվը կտրուկ նվազել է՝ 5000 մարդ և 6000 զոհված: Հիմնական պատճառը տեխնիկայի բացակայություն  էր՝ հիմնականում աշխատում էին ձեռքով ու ունեցած տեխնիկայով: Երրորդ օրը համարվում է փրկարարական աշխատանքների կազմակերպման    սկիզբը՝ պրոֆեսիոնալ փրկարարների օգնությամբ դեկտեմբերի 9-ին փլատակների տակից դուրս բերեցին 4800 կենդանի մնացած և 3400  զոհ:

Դեկտեմբերի 10-ին վիճակն արդեն վերահսկելի էր, իսկ աշխատաքներն ավելի քան համակարգված. արդյունքում  5700  կենդանի մնացած, մահացած 750  մահացած: Փրկարարական օպերատիվ գործողությունները նաև դեկտեմբերի 11-ին շարունակվեցին 38 000  փրկարարով և 3150 միավոր տեխնիկայով՝ 1800  կենդանի մնացած,  2600  զոհ: Փրկարարական գործողությունները շարունակվեցին մինչև դեկտեմբերի 21-ը՝ դեկտեմբերի 12-21-ն ընկած հատվածում, թեև փլատակներում մնացածների  ապրելու կարողության  կտրուկ անկում էր, փրկվեց 1000 մարդ, փլատակների տակի ց դուրս բերվեց 8350 դի: Առաջին օգնությունը ԽՍՀՄ հանրապետություններից էր՝   քաղաքացիական պաշտպանության բանակով, ապա առաջիններից Հայաստան եկան նաև փրկարարական ջոկատներ ֆրանսիայից ու Շվեցարիայից: