Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, կդառնա YouTube-ի նոր շոուի հաղորդավարներից մեկը։ Տեղեկությունը նա հայտնել է Instagram-ի իր էջում։
«Իհարկե, Վասյա» շոուն, որի առաջին հաղորդումը կթողարկվի արդեն այսօր, Լևինայի հետ միասին կվարեն Յուլիա Բարանովկսայան, ինչպես նաև հումորիստ Նատալյա Կրասնովան:
Լևինան ակնհայտորեն անհանգստանում է, քանի որ սա իր` հաղորդավարի առաջին փորձն է։ Պատմելով, որ իրեն հրավիրել են շոու վարելու` Մարտիրոսյանի կինը նաև մտավախություններն է ներկայացրել։
Չգիտեմ` արդյոք իմ մասնակցությամբ այդ հաղորդումը լավը կլինի, ժամանակը ցույց կտա։ Մեր առաջին հյուրն այնքան լավն է, որ դուք չեք հասցնի նկատել, որ իմ գործընկերներն ավելի փորձառու են, ավելի հայտնի ու երիտասարդ, քան ես», – գրել է Լևինան։
Նորաթուխ հաղորդավարը կատակել է՝ նշելով, որ պրոդյուսերները, փորձելով հանգստացնել նրան, ասել են, որ կարող է ամբողջ հաղորդման ընթացքում լռել: