Տուժածին առաջին օգնություն ցուցաբերելու հիմնական գործողություններն իմանալը կարևոր է, բայց յուրաքանչյուր գործողություն ունի հակազդեցություն, որի պատճառով մարդու կյանքն ավելի մեծ վտանգի մեջ կարող է գտնվել։
AdMe.ru-ն նկարագրել է մի քանի հիմնական սխալներ, որոնք թույլ են տրվում առաջին օգնության ցուցաբերման ընթացքում։
- Ջրածնի պերօքսիդով՝ պերեկիսով, յոդով ու բժշկական սպիրտով վերքերը լվանալը կարող է վտանգավոր լինել։
Վատն այն է, որ ջրածնի պերօքսիդը ոչնչացնում է միավորող հյուսվածքների բջիջները, և վերքը երկար է լավանում։ Յոդն ու սպիրտը այրում են առողջ բջիջները, կարող են ցավային շոկ հարուցել ու վերքի վրա ընկնելիս այրվածքի պատճառ հանդիսանալ։
Պետք է վերքը լվանալ մաքուր խմելու կամ եռացրած-սառեցրած ջրով, ապա քսել հակաբիոտիկ պարունակող համապատասխան բուժող քսուք։ Առանց անհրաժեշտության բժշկական պլաստ կամ բինտ դնել վերքի վրա պետք չէ, այլապես կարող է վերքը լավանալու գործընթացը ձգվել։
- Սրտի անուղղակի մերսումը հանգեցնում է կողոսկրերի կոտրվածքի ու թոքերի վնասվածքի։
Սիրտն անուղղակի կերպով մերսելիս շատ հեշտ է կոտրել կողոսկրերը կամ վնասել թոքերը։
Սրտի անուղղակի մերսում կարելի է անել միայն այն դեպքում, երբ համոզվել եք, որ մարդու պուլսը չկա, չի շնչում, ու կողքին էլ բժիշկ չկա։ Մինչև մեկը շտապ օգնություն է հրավիրում, մյուսը կոմպրեսիաներ է կատարում։ Ճիշտ ռիթմը րոպեում 100 կոմպրեսիաներն են։
Երեխաների սրտի անուղղակի մերսումը կատարվում է մատների օգնությամբ՝ այլ ռիթմով։
- Պարացետամոլը կարող է լյարդի հետ կապված խնդիրներ առաջ բերել։
Վատն այն է, որ պարացետամոլը բաղկացած է ացետամինոֆենից։ Այն անցկացնում է ցավը, իջեցնում ջերմությունը, մտնում շատ կիրառելի դեղամիջոցների բաղադրության մեջ։
Նրա գերդոզավորումը հանգեցնում է լյարդի ու երիկամների անբավարարության։ Մեծերի համար մեկ անգամվա առավելագույն չափաբաժինը 1 գրամն է, օրականը՝ 4գ ացետամինոֆեն պարունակվում է մրսածության ու գլխացավի նշանները բուժող շատ դեղամիջոցների բաղադրության մեջ, և արդյունքում՝ միավորելու դեպքում շատ հեշտ է թույլատրելի չափաբաժինները սահմանազանցել, ինչն էլ կարող է դեղորայքային թունավորման պատճառ հանդիսանալ։
- Քթից արյունահոսության դեպքում չի կարելի գլուխը հետ գցել ու մեջքի վրա պառկել։
Վատն այն է, որ, եթե քթային արյունահոսության դեպքում գլուխը հետ գցես կամ մեջքի վրա պառկես, գլխուղեղային արյան ճնշումը կբարձրանա։ Քթից արյունահոսության բնույթն ու վտանգավորությունը որոշել անհնար է, արյունը կարող է թոքեր ընկնել ու սրտխառնուք հարուցել։
Պետք է գլուխն ուղիղ պահել, որպեսզի արագացնես արյան ճնշման իջեցման պրոցեսը։ Քթին ինչ-որ սառը բան է պետք դնել։ Ցուցամատի ու բութ մատի օգնությամբ հաջորդաբար 15-ական րոպեով փակել քթանցքերն ու շնչել բերանով։ Եթե արյունահոսությունը շարունակվում է, պետք է կրկնել գործողությունները։ Եթե դա էլ չի օգնում, կամ եթե արյան հոսքը պայմանավորված է ստացած վնասվածքով, պետք է շտապ օգնություն կանչել։
- Ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ պետք չէ մարդուն հանել ավտոմեքենայից, ավելի հարմար դիրքով պառկեցնել։
Վատն այն է, որ ՃՏՊ-ից հետո մահը վրա է հասնում հաճախ պարանոցի և ողնաշարի վնասվածքի պատճառով։ Աննշան շարժումը կարող է տուժածին սպանել կամ հաշմանդամ դարձնել ամբողջ կյանքում։
Եթե մարդը տուժել է ՃՏՊ-ից, ու մտավախություն կա, որ վնասվել են գլուխը, պարանոցն ու ողնաշարը (օրինակ, եթե նա չի զգում ոտքերը, բայց արյան կորուստ չկա), ապա պետք է շտապ օգնություն հրավիրել ու հետևել տուժածի շնչառությանը՝ ընդհուպ մինչև բժիշկների գալը։
- Լուրջ թունավորումների դեպքում չի կարելի խմել դեղեր, որոնք կարող են սրտխառնուք ու փսխում առաջացնել։
Վատն այն է, որ փսխում առաջացնող դեղամիջոցները կարող են հարուցել կերակրափողի այրուք ու հանգեցնել նրան, որ թունավորված փսխուքային զանգվածներն ընկնեն թոքեր։
Թունավորման կասկած ունենալու դեպքում պետք է շտապ օգնություն կանչել, նկարագրել սիմպտոմները ու թունավորման հնարավոր աղբյուրը, գրի առնել բժշկի կողմից նշանակված գործողությունները։ Չի կարելի ինքնուրույն գնահատել վտանգավորության աստիճանը ու խորհուրդներ փնտրել համացանցում, քանի որ, օրինակ, վիտամինային գերդոզավորումն ու ալկոհոլային թունավորումը պակաս վտանգավոր չի կարող լինել, քան մի շնչով խմած մի բաժակ բենզինը։ Առանց բժշկի օգնության՝ մահը կարող է վրա հասնել մեկ ժամվա ընթացքում։
- Ամրակապի կիրառությունն արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարող է հանգեցնել վերջույթների ծայրահատմանը։ Ամրակապը չի կանգնեցնում արյունահոսությունը, այլ վերջույթներին զրկում է արյան շրջանառությունից, ինչը բերում է հյուսվածքների նեկրոզի՝ մեռուկացման։
Պետք է մեծ քանակի ստերիլ թանզիֆի կամ մաքուր կտորի օգնությամբ վիրակապ դնել վերքին ու պինդ պահել։ Դա բավական է, քանի դեռ գալիս է շտապ օգնությունը։ Բացառություն է կազմում ուժեղ արյունահոսությունը, որի դեպքում մեռնելն ավելին է, քան վերջույթների ծայրահատման ռիսկը։
8.Պետք է մարդու բերանը գդալ խցկել ու փորձել հանել լեզուն ուշաթափություն ու ցնցումներ սկսվելու դեպքում։
Վատն այն է, որ ուշաթափության ու ցնցումների դեպքում մարդը կարող է կուլ տալ կամ խեղդվել բերանը տարած առարկայից։
Նոպայի ժամանակ մարդը կարող է կտրուկ շարժումներ անել ու նույնիսկ կապտել։ Բայց ցնցումներն իրենք իրենց են անցնում, իսկ օրգանիզմն ունակ չէ իրեն լուրջ վնաս հասցնել։ Ամենակարևորը բժիշկ կանչելն է ու հոգ տանելն այն մասին, որ մարդն իրեն որևէ բանով չվնասի, ինչպես նաև հետևել, որ նրան հարմար լինի շնչելը։ Լեզուն կուլ տալ ֆիզիկապես հնարավոր չէ, իսկ կծելը վտանգավոր չէ։ Նոպայից հետո մարդուն պետք է կողքի վրա պառկեցնել։
- Օձի, թունավոր միջատների ու հոդվածոտանիների կծելու դեպքում կատեգորիկ կերպով արգելվում է ծծել, հանել թույնը։
Թքի հետ խառնված թույնն ընկնում է բերանի խոռոչ՝ սռեղծելով ախտահարման ևս մեկ օջախ։ Դա կարագացնի օրգանիզմի թունավորումը, կարող է հանգեցնել թոքերի այտուցի ու սրտի կանգի։
Ի՞նչ անել։ Եթե խայթել են վերջույթը, պետք է հորիզոնական դիրք ընդունել, որի դեպքում խայթած վայրն ավելի ցած կգտնվի, քան սիրտը։ Ապա պետք է շտապ օգնություն կանչել, մանրամասն նկարագրել թունավորման աղբյուրը ու հնարավորինս շատ հեղուկ խմել։
Կարևոր է իմանալ, որ հիվանդին կամ տուժածին չարժե տանել առաջին պատահած կամ մոտակա հիվանդանոցը։
Պետք է զանգել շտապ օգնություն, հեռախոսով նկարագրել իրավիճակը, որպեսզի դրա հիման վրա ձեզ ասեն, թե մոտակա հատկապես ո՞ր բժշկական հաստատությունն է անհրաժեշտ տեղափոխել հիվանդին։ Ամեն տեղ չէ, որ կան անհրաժեշտ պրեպարատներ, մասնագետներ ու սարքավորումներ, և նոր տեղափոխությունն այլ վայր մարդու համար կարող է շատ վտանգավոր լինել։
- Ինչպե՞ս ճիշտ ներարկում կատարել։
Սխալ է ներարկում կատարել լարված մկանի մեջ, մաշկի մեջ չափազանց խորը մտցնել ասեղը կամ ոչ մինչև վերջ։ Սխալ է ներարկում կատարել մկանի ցանկացած հատվածի վրա։
Պետք է ախտահանել ձեռքերն ու ներարկվող տեղը նախապես։ Ներարկելիս նստատեղը պետք է մտովի բաժանել 4 մասի։ Արագ շարժումներով ասեղի 3/4 մասը մտցնել խստիվ վերին աջ անկյունում գտնվող հատվածի մեջ, որ չվնասեք նստանյարդը։ Ներարկելուց ու ասեղը հանելուց հետո ծակած տեղում պետք է դնել սպիրտի մեջ թրջած բամբակ։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը