
Նախկին բորտուղեկցորդուհին ուղևորներին կոչ է արել չօգտագործել ականջակալներ ինքնաթիռի մեջ: Ըստ նրա, չնայած դրանք մաքրվում են, կա ականջի ինֆեկցիաներով վարակվելու հավանականություն, գրում է Express-ը:
Նախկին բորտուղեկցորդուհին նշել է, որ ականջակալները մաքրվում և փաթեթավորվում են թռիչքից հետո, բայց բոլոր մանրէները չէ, որ վերանում են:
Բորտուղեկցորդուհին խորհուրդ է տալիս ուղևորներին թռիչքի ընթացքում չօգտագործել ականջակալներ կամ ուղևորության համար վերցնել իրենց անձնական սարքերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը