Կորոնավիրուսի առանց ախտանիշների կրողներն այնուամենայնիվ վտանգ են ներկայացնում՝ պարզել են ամերիկացի գիտնականները: Նրանք համեմատել են կորոնավիրուսի ախտանիշներով եւ առանց ախտանիշների պացիենտների մոտ վիրուսային ծանրաբեռնվածությունը: Նրանց եզրակացությունները հրապարակվել են medRxiv պորտալում:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հաշվարկելով ավելի քան 32 480 անալիզներում վիրուսային մասնիկների քանակը՝ գիտնականները պարզել են, որ վիրուսային ծանրաբեռնվածությունը բաշխվում է բոլոր պացիենտների շրջանում գրեթե նույն չափով:
Մասնագետներն ուսումնասիրել են Մասաչուսեթսի ծերանոցներում ապրող պացիենտների թեստերի անալիզները: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի կրողներ են եղել տվյալ հաստատություններում ապրող 2654 տարեց, 624 աշխատակիցներ: Ընդ որում, ծերանոցներում ապրողների 53,1 տոկոսն ու անձնակազմի 18,2 տոկոսը ունեցել են ախտանիշներ, այն դեպքում, երբ ախտանիշներ չեն ունեցել տարեցների 12,7 տոկոսն ու անձնակազմի 3,7 տոկոսը:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ այդ ցուցանիշները սկսել են բաշխվել մայիսի վերջին, երբ նահանգի տարածքում պանդեմիան անկում է գրանցել: Այդ դեպքում ախտանիշներով հիվանդների մոտ ոչ մեծ թվով վիրուսային մասնիկներ են եղել, քան առանց ախտանիշների հիվանդների մոտ: