Ամերիկյան Disney ընկերությունը մոտ մեկ տարի հետաձգել է բլոկբաստերային «Մուլանի», «Աստղային պատերազմներ» սագայի և «Ավատարի» շարունակության պրեմիերաները: Պատճառը կորոնավիրուսային պանդեմիան է, գրում է CNBC News-ը՝ վկայակոչելով ստուդիայի ներկայացուցչի հայտարարությունը:
COVID-19 դեպքերի կտրուկ աճի պատճառով Միացյալ Նահանգներում կինոթատրոնների մեծ մասը փակ է մնում Կալիֆոռնիայում և այլ նահանգներում:
«Ավատար 2»-ի պրեմիերան, նախնական տվյալներով, տեղի կունենա 2022թ. վերջին: «Աստղային պատերազմների» երկրպագուները ֆիլմի պրեմիերան կտեսնեն 2023 թվականի դեկտեմբերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը