
Օվկիանիայի Նոր Մեքսիկայի համալսարանի գիտնականները Թոնգայի Թագավորության կղզիներում հայտնաբերել են հսկա աղավնու մնացորդներ: Այս մասին հայտնում է Popular Mechanics պորտալը:
Նշվում է, որ նոր տեսակը ստացել է Tongoenas burleyi անվանումը: Առանց պոչի աղավնու երկարությունը մոտավորապես 51 սանտիմետր է եղել, իսկ հասակը՝ սովորական աղավնու հասակից հինգ անգամ ավելի բարձր: Ըստ գիտնականների, հայտնաբերված աղավնու չափը հիշեցնում է ժամանակակից բադի:
Թռչունը սկնվել է մանգոյի և գուավայի պտուղներով:
Թոնգայի կղզիներում գիշատիչներ գրեթե չեն եղել, ուստի թռչունների այս տեսակն այնտեղ ապրել է հարաբերական անվտանգության պայմաններում: Բայց մարդու գալուստով Tongoenas burleyi-ը ոչնչացվել է մեկ դարում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը