Դիզայն, և «տիեզերական խոշորացում»․ ինչո՞վ է զարմացնելու Samsung Galaxy Note 20 Ultra-ն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դիզայն, և «տիեզերական խոշորացում»․ ինչո՞վ է զարմացնելու Samsung Galaxy Note 20 Ultra-ն

Խոշոր արտահոսք պաշտոնական հայտարարությունից երկու շաբաթ առաջ:

Նոր ֆլագմենային Samsung Galaxy Note20 Ultra-ի հայտարարությունը տեղի է ունենալու միայն օգոստոսի 5-ին, սակայն սարքի մանրամասն բնութագրերն արդեն հայտնվել են համացանցում: Դրանցով կիսվել է ինսայդեր Ռոլանդ Քուանդտը, ով WinFuture պորտալում հրապարակել է իր իմացած բոլոր տեղեկությունները:

Դրոշակակիրը կստանա իր շարքի համար ավանդական ձևավորում և կոր 6.9 դյույմանոց դինամիկ AMOLED Infinity դիսփլեյ՝  120 Հց հաճախականությամբ, 3200 × 1440 պիքսելներ լուծույթով և Gorilla Glass 7. ապակիով: Վերևում՝ անցքի մեջ, կլինի 10 մեգապիքսել առջևի ֆոտոխցիկ՝ ֆոտոֆոկուսով:

Նորույթի «սիրտը» կլինի  Exynos 990 կամ Qualcomm Snapdragon 865 Plus պրոցեսորները: Օպերատիվ հիշողությունը կլինի 12 ԳԲ, ներկառուցված հիշողությունը` 256 կամ 512 ԳԲ: Մարտկոցի հզորությունը  կլինի 4500 mAh, արագ անլար և լարային լիցքավորում՝ USB-C 3.2 միջոցով:

Galaxy Note20 Ultra-ի հիմնական առանձնահատկություններից մեկը կլինի 108 մեգապիքսել (f / 1.8) հիմնական սենսոր ունեցող ֆոտոխցիկը, Galaxy S20 Ultra-ի նման: Այս մոդուլը լրացվելու է 12 մեգապիքսել լայնանկյունային ֆոտոխցիկով և 12 մեգապիքսելային հեռաֆոտո ոսպնյակներով`5x օպտիկական և 50x «տիեզերական խոշորացում»: Ըստ ամենայնի, Samsung-ը որոշել է հրաժարվել 100x խոշորացումից, քանի որ գործնականում այս գործառույթի օգտակարությունը պարզվեց, որ ծայրահեղ կասկածելի է:

Ի թիվս այլ բաների՝ NFC, Bluetooth 5.x, WiFi 6, Dual GPS IP68, երկակի SIM քարտի բնիկ և լրացուցիչ eSIM աջակցություն և նոր S Pen ստիլուս: Նորույթը կաշխատի Android 10-ի հիման վրա՝ Samsung One UI 2.x- ի shell-ով:

Galaxy Note20 Ultra-ն կարժենա մոտ 1000 եվրո (≈565.000 դրամ): Լրացուցիչ մանրամասները` օգոստոսի 5-ին:

Սիրարփի Աղաբաբյան