Վելարի Զախարովը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացած Սերգեյ Զախարովի որդին, դատարանին խնդրել է դերասան Միխայիլ Եֆրեմովի նկատմամբ նշանակել է ամենախիստ պատիժը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Մոսկվայի Պրեսնենսկի դատարանում հարցաքննության ընթացքում Վալերի Զախարովը պատմել է, որ արտիստը մինչ այժմ իրեն ցավակցություն չի հայտնել։ Ոչ Եֆրեմովը, ոչ նրա ներկայացուցիչները Զախարովին չեմ դիմել նյութական փոխհատուցման հարցով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ համացանցում հայտնվել է Միխայիլ Եֆրեմովի հարցաքննության արձանագրության կրկնօրինակը, որի ընթացքում դերասանն ընդունել է մեղքը մահվան ելքով վթարում։ Հարցաքննությունն իրականցվել է մեղադրյալի փաստաբան Էլման Փաշաեւի ներկայությամբ։ Մեղքն ընդունելու վերաբերյալ քննիչի հարցին ի պատասխան Միխայիլ Եֆրեմովը հայտարարել է, որ ամբողջությամբ ընդունում է մեղքը եւ զղջում է արարքի համար։
Սակայն որոշ ժամանակ անց Եֆրեմովը հայտարարել է, որ չի ընդունում մեղքը մահվան ելքով պատահարում, քանի որ ոչինչ չի հիշում։
Դերասանի վերաբերյալ գործով դատական նիստը պետք է տեղի ունենար օգոստոսի 11-ին, սակայն Եֆրեմովի ինքնազգացողությունը վատացել է, նրան կաթվածի կասկածով հիվանդանոց են տեղափոխել։ Ավելի ուշ ախտորոշումը հերքվել է։ Դերասանի մոտ ուղեղի արյան շրջանառության խանգարում չի հայտնաբերվել։