Ճարպակալմամբ տառապող մինչեւ 60 տարեկան տղամարդիկ կորոնավիրուսից մահվան ռիսկի խմբում են: Այս մասին ասվում է զեկույցում, որը հրապարակել է Kaiser Permanente առողջապահության ամերիկյան կազմակերպությունը:
Զեկույցի հեղինակները վերլուծել են կորոնավիրուսի մահվան ռիսկի եւ մարմնի զանվածի բարձր ինդեքսի միջեւ կապը, հաղորդում է Medportal.ru-ն: Արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine ամսագրում:
Զեկույցի համաձայն՝ ծանր աստիճանի ճարպակալմամբ տառապող պացիենտերի մոտ մահացության ռիսկը 3 անգամ բարձր է, իսկ ծայրահեղ աստիճանի ճարպակալմամբ տառապող պացիենտների մոտ՝ 4 անգամ:
Հետաքրքիր է, որ ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ կորոնավիրուսից մահացության ռիսկը բարձր չի եղել:
«Ճարպակալումը հիվանդություն է, որը պահանջում է նմանատիպ ուշադրություն, ինչպես դիաբետի կամ սրտանոթային հիվանդությունների դեպքում»,-ասել է հետազոտության հեղինակ Սամիր Մուրալին: