Կորոնավիրուսով կարելի է վարակվել սառեցված մթերքների միջոցով
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսով կարելի է վարակվել սառեցված մթերքների միջոցով

Սառեցված մթերքները կարող են դառնալ կորոնավիրուսով վարակման աղբյուր․ հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսի մասնիկները կարող են կենսունակ մնալ ջերմաստիճանների դեպքում և ժամանակահատվածում, որոնք սովորաբար օգտագործվում են սառեցված մթերքների փոխադրման և պահպանման համար։

Սինգապուրի Ազգային համալսարանի պրոֆեսոր Դեյլ Ֆիշերի ղեկավարած բժիշկների խմբի հրապարակման մեջ, որը տեղադրվել է bioRxiv պլատֆորմում, հաղորդվում է, որ կորոնավիրուսով վարակված սառեցված մթերքները կարող էին դառնալ Չինաստանում, Վիետնամում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ երկրներում COVID-19-ի անբացատրելի բռնկումների պատճառը։

Գիտնականները վիրուսի մասնիկներ են ավելացրել խոզի մսին, թռչնամսին և կարմրախայտին, և մթերքները մինչև –20 ու –80 °С սառեցնելուց հետո 3 շաբաթվա ընթացքում բոլոր վիրուսային մասնիկները գործնականում կենսունակ են մնացել, հայտնում է Korrespondent.net-ը։

med.news.am