
ԱՄՆ Թենեսի նահանգում երկնքից ձուկ է ընկել շարժվող մեքենայի վրա: Այս մասին հայտնում է The Charlotte Observer-ը՝ վկայակոչելով Վայրի բնության պահպանության պետական գործակալությանը:
Տեղի բնակիչ Էդ Լայնբերգերը մեքենայիվ երթևեկել է Թենեսի նահանգի Քինգսթոն քաղաքի Ուոթս Բար լճի մոտակայքում: Երկնքից նրա մեքենայի վրա ձուկ է ընկել:
Վայրի բնության պահպանության գործակալությունը ենթադրում է, որ ձուկը վայր է ընկել երկու թռչունների օդային պայքարի ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը