Արջը դուրս է եկել անտառից և ճաշել մարդկանց հետ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արջը դուրս է եկել անտառից և ճաշել մարդկանց հետ

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ արջը անտառում հանգիստն անցկացնող մարդկանց հետ մասկանցում է խնջույքնի և վերջիններիս ճաշի սեղանի շուրջ հյուրասիրվում է այն մթերքներով, որոնք նրան առաջարկել են հանգստացողները: Նշվում է, որ անտառային կենդանին բնակվում է ԱՄՆ Մերիլենդ նահանգի Deep Creek լճի մոտակայքում:

Հայտնի է, որ արջը հաճախ երևում է այն վայրերում, որտեղ մարդիկ հանգստանում են: Կենդանին ունի ոչ ագրեսիվ պահվածք: Նա ուտում է իրեն տրվող կերակուրը և հեռանում:

Կենդանաբանները նախազգուշացնում են ամերիկացիներին վտանգների մասին և խնդրում են վայրի կենդանուն չկերակրել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը