
Ամերիկյան Միսուրի նահանգի Ֆայեթ քաղաքում վաճառվում է 19-րդ դարի տուն: Տան առանձնահատկությունն այն է, որ դրա ներսում կառուցված է իսկական մինի-բանտ: Տունը կարելի է գնել 350 հազար դոլարով, գրում է Old House Calling-ը:
Շենքը կառուցվել է 1875 թվականին: Այն պատկանել է տեղի շերիֆին:
Տարածքը բաժանված է երկու գոտիների՝ հարմարավետ բնակելի տան և բանտի: Մինի բանտը ունի ինը խուց:
Առանձնատան ընդհանուր մակերեսը 229 քմ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը