
Դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն պատրաստվում է հանդես գալ որպես «Կղզի» հեռուստասերիալի պրոդյուսերը, որը հիմնված է Օլդոս Հոքսլիի համանուն ուտոպիական վեպի վրա: Այս մասին հայտնել է Variety-ն:
Նախագծի արտադրությամբ կզբաղվի ԴիԿապրիոյի AppianWay ստուդիան և In Good Company Films ընկերությունը:
«Հաքսլիի ուտոպիական վեպը Հնդկական օվկիանոսի մի կղզում մեկուսացված հասարակության մասին է: Ցինիկ լրագրողը ժամանում է կղզի՝ նպատակ ունենալով շահագործել կղզու բնական պաշարները: Այնուամենայնիվ, նա շուտով դառնում է տեղական մշակույթի կրողը, որը հիմնված է հոգեմետ դեղերի օգտագործման վրա»,- ասվում է անոնսում:
Դեռ հայտնի չէ՝ ԴիԿապրիոն որպես դերասան կհայնվի սերիալում, թե ոչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը