Հայտնի հաղորդավար Լարի Քինգը հայտնել է իր 2 երեխաներին հուղարկավորելու մասին. նրանք մահացել են մի քանի շաբաթվա տարբերությամբ. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայտնի հաղորդավար Լարի Քինգը հայտնել է իր 2 երեխաներին հուղարկավորելու մասին. նրանք մահացել են մի քանի շաբաթվա տարբերությամբ. tert.am

Ամերիկացի հայտնի հեռուստառադիոհաղորդավար Լարի Քինգը հայտնել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում մահացել են իր երկու երեխաները: Այդ մասին նա գրել է ինստագրամյան իր էջում:

Հուլիսի 28-ին սրտի նոպայից մահացել է նրա որդին՝ 65-ամյա Էնդի Քինգը: Fox News-ը նշում է, որ նա եղել է Քինգի խորթ որդին: Օգոստոսի 20-ին էլ մահացել է նրա 52-ամյա դուստր Չայա Քինգը, որի մոտ վերջերս թոքերի քաղցկեղ էր հայտնաբերվել:

«Նրանց կորցնելն այնքան սխալ է թվում: Ոչ մի ծնող չպետք է հուղարկավորի իր երեխային»,- գրել է Քինգն Instagram-ում:

86-ամյա Լարի Քինգը հայտնի է իր սուր հարցազրույցներով: Նա ունի 3 որդի՝  Լարի կրտսերը, Քենոնն ու Չենսը:

tert.am